Կարևոր իրադարձություններ

Amazon-ն այժմ ավելի թանկ արժե քան Microsoft-ը

18 Փետրվար, 2018 21:00
Amazon-ն այժմ ավելի թանկ արժե քան Microsoft-ը

Մանրածախ առևտուր իրականացնող Amazon-ի ակցիաները, որը դարձել է 2017 թվականի ամենաթանկ բրենդը, թանկացել են 2,6%–ով, ինչի արդյունքում նրա կապիտալը հասել է 702,5 միլիարդ դոլարի։

Այսպիսով, Amazon-ը առաջին անգամ գերազանցել է Microsoft-ին (699,22 միլիարդ դոլար կապիտալով) և երրորդ տեղն է գրավում ԱՄՆ և աշխարհի հասարակական կազմակերպությունների մեջ՝ զիջելով միայն Apple–ին (850 միլիարդ դոլար) և Alphabet (Google)–ին (744,7 միլիարդ դոլար)

Աշխարհի ամենախոշոր Թոփ–6 կազմակերպությունները պատկանում են բարձր տեխնոլոգիաների սեկտորին։

Հիշեցնենք, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը «սև ուրբաթ»–ից հետո 100 միլիարդ դոլարի տեր դարձավ։ Նա մեկ օրով դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից։

 

Լրահոս

Դիտել ավելին