Կարևոր իրադարձություններ

«ՀԴԲ-ն շատ ժամանակ է վատնել ռուսական միջամտության վրա». Թրամփը՝ Ֆլորիդայի դպրոցում երեխաների սպանության մասին

18 Փետրվար, 2018 16:20
«ՀԴԲ-ն շատ ժամանակ է վատնել ռուսական միջամտության վրա». Թրամփը՝ Ֆլորիդայի դպրոցում երեխաների սպանության մասին

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) անլուրջ է վերաբերվել Ֆլորիդայի հրաձիգին, որովհետև շատ ժամանակ է վատնել 2016 թվականի նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության վրա»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում:

«Շատ ցավալի է, որ ՀԴԲ-ն բաց է թողել բազմաթիվ ազդանշանները, որն ուղարկել էր Ֆլորիդա նահանգի դպրոցում հրաձգություն իրականացրած անձը: Դա անընդունելի է: Նրանք շատ ժամանակ են վատնում այն բանի վրա, որպեսզի ապացուցեն ռուսական դավադրությունը Թրամփի արշավի հետ՝ չկա ոչ մի դավադրություն: Վերադարձեք հիմքերին և բոլորիս հպարտանալու առիթ տվեք»,- գրել է նա:

Հիշեցնենք. Ֆլորիդայի դպրոցներից մեկում զանգվածային սպանությունը իրականացվել է փետրվարի 14-ին, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ և առնվազն 14-ը վիրավորվել է: Հրաձիգը՝ Նիկոլաս Կրուզը, ձերբակալվել է: Ավելի ուշ պարզվել է, որ նա նախկինում սովորել է այդ դպրոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին