Կարևոր իրադարձություններ

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 60 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են

18 Փետրվար, 2018 13:47
Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 60 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են

Բոլոր 66 մարդիկ, ովքեր գտնվել են Իրանի կենտրոնական մասում կործանված ինքնաթիռում, զոհվել են՝ փոխանցում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:

Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող Aseman Airlines ուղևորատար ինքնաթիռը կործանվել է այսօր առավոտյան Սեմիրոմ քաղաքի շրջանում:

«Ինքնաթիռում եղել են 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը, ցավոք, զոհվել են»,- գործակալությունը մեջբերում է ընկերության հայտարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորների մեջ եղել է մեկ երեխա:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքի մեկնարկից 50 րոպե հետո: Ինքնաթիռը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ: Mehr գործակալությունը նշում է, որ ինքնաթիռը արտադրվել էր 20 տարի առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին