Կարևոր իրադարձություններ

Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

18 Փետրվար, 2018 13:00
Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Իրանի Սեմիրոմ քաղաքի շրջանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է «Թանսիմը»՝ հղում անելով Իրանի արտակարգ իրավիճակների կենտրոնին:

Ինքնաթիռը իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Տարբեր տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 60-100 մարդ:

Նշվում է, որ մի քանի մարդ ողջ է մնացել: Press TV-ի տվյալներով՝ մի քանի ականատեսներ տեսել են, թե ինչպես է ինքնաթիռը փորձել արտակարգ վայրէջք կատարել ֆերմաների շրջանում:

Անձնակազմի և ուղևորների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին