Կարևոր իրադարձություններ

Լոռիում մոտ 20 տոննա ցորենով բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

18 Փետրվար, 2018 10:15
Լոռիում մոտ 20 տոննա ցորենով բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

Փետրվարի 17-ին, ժամը 23:14-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի 77 AA 977 պետհամարանիշով բեռնատարը (բեռնված մոտ 20 տոննա ցորենով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները բեռնատարի վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին