Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում մեկնարկել է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը

18 Փետրվար, 2018 00:12
ԱՄՆ-ում մեկնարկել է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը

Միացյալ Նահանգներում մեկնարկել է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը: Այն արդեն վեցերորդ անգամ կազմակերպում է Հավայիի նահանգի համալսարանը, իսկ ֆինանսավորում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):

Ինչպես իրադարձությունների վայրից հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել է գիտափորձերի այդ շարքի գիտական ղեկավար Քիմ Բինսթեդը, Հավայիում նման հերթական նախագծի իրագործումն սկսվել է ոչ մեծ ուշացմամբ: Գիտափորձին մասնակցում է չորս մարդ։

Հավայիի նահանգի համալսարանի վկայությամբ՝ այս անգամ կազմավորվել է «ամենաինտերնացիոնալ անձնակազմը»: Դրա կազմում են երկու տղամարդ (ծնունդով Կորեայի Հանրապետությունից եւ Շոտլանդիայից, որոնցից մեկը մասնագիտությամբ էկոնոմիկայի դասախոս է Տեխասի նահանգի համալսարանում, իսկ երկրորդն՝ աստղաֆիզիկոս), ինչպես նաեւ երկու կանայք (Ավստրալիայի եւ Սլովակիայի քաղաքացիներ՝ գիտության ժողովրդականացնող եւ աստղակենսաբան):

Այժմ նրանք գտնվում են Մաունա Լոա քնած հրաբխի լանջին գտնվող հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Մարսի բնապատկեր է հիշեցնում: Այստեղ արտաքին աշխարհից գործնականում լիակատար մեկուսացման մեջ նրանք կանցկացնեն ութ ամիս:

NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի փորձագետները հուսով են, որ Մաունա Լոայում ընթացող մեկուսացման գիտափորձերը կօգնեն նախապատրաստելու մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ում հուսով են իրականացնելու 2030-ական թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին