Կարևոր իրադարձություններ

Պիկասոյի գլուխգործոցի տակ մեկ այլ կտավ է հայտնաբերվել

17 Փետրվար, 2018 23:56
Պիկասոյի գլուխգործոցի տակ մեկ այլ կտավ է հայտնաբերվել

Ամերիկացի հետազոտողների խումբը, սքանավորման նոր տեխնոլոգիա կիրառելով, բացահայտել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գլուխգործոցներից մեկի տակ թաքնված շերտը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, խոսքը «Աղքատ աղջիկը» (La Misereuse Accroupie) կտավի մասին է, որի վերին յուղաներկային շերտի տակ հայտնաբերվել է Բարսելոնայի բնապատկերներից մեկը, որը նկարիչն օգտագործել է որպես հիմք նոր կտավի համար: Այն պատկերվել է նրա ստեղծագործական կյանքի խոր փուլերից մեկում (1901-1904 թթ.):

Կտավի տակ թաքնված բնապատկերը, հավանաբար, ստեղծվել է ուսանողի կողմից, Պիկասոն օգտագործել է 90 աստիճան անկյան թեքությամբ, և սարերի ուրվագծերը դարձել են նստած կնոջ մեջքը:

 

Լրահոս

Դիտել ավելին