Կարևոր իրադարձություններ

Facebook-ը կկրկնապատկի անվտանգության աշխատակազմը՝ ՌԴ-ի հետ կապված մեղադրանքների պատճառով

17 Փետրվար, 2018 22:38
Facebook-ը կկրկնապատկի անվտանգության աշխատակազմը՝ ՌԴ-ի հետ կապված մեղադրանքների պատճառով

Facebook սոցցանցի՝ անվտանգության ապահովման ոլորտի աշխատողների թիվը կկրկնապատկվի՝ հասցվելով 20 հազարի։ Նման որոշում է ընդունվել ԱՄՆ ընտրություններում միջամտության հետ կապված ՌԴ 13 քաղաքացիների մեղադրումից հետո։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով գլոբալ քաղաքականության հարցերով ընկերության փոխնախագահ Ջոել Կապլանին։

Նա նաև նշել է, որ ընկերությունը զգալի միջոցներ է ներդնում հարձակումները կանխելու համար։

«Մենք նաև շարունակում ենք սերտորեն համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ներքին անվտանգության նախարարության և այլ ընկերությունների հետ՝ մշակելու երկրի և սոցցանցից օգտվող մարդկանց պաշտպանության մեթոդներ»,-ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին