Կարևոր իրադարձություններ

Ջոկհանգ բուդդայական տաճարում բռնկված հրդեհը մարվել է

17 Փետրվար, 2018 22:23
Ջոկհանգ բուդդայական տաճարում բռնկված հրդեհը մարվել է

Տիբեթի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող Ջոկհանգ բուդդայական տաճարում բռնկված հրդեհը մարվել է: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան հրդեհ էր բռնկվել հայտնի տիբեթյան վանական համալիրում: Կրակն արագ մարվել է: Շրջանում պահպանվում է կարգուկանոնը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակվել, որոնցից դատելով՝ որոշ լրատվամիջոցներ նկատել էին, որ բռնկվել է ոչ թե համալիրի գլխավոր տաճարը, այլ դրա բնակելի հատվածը:

Ջոկհանգ վանքի կառուցումը սկսվել է 639 թվականին: Այն համարվում է Լհասայի հոգևոր կենտրոնը, ուր բազմաթիվ ուխտավորներ են ժամանում:

2000 թվականին վանական համալիրն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

 

Լրահոս

Դիտել ավելին