Կարևոր իրադարձություններ

Իրանը և Հնդկաստանը կնքել են երկար սպասված համաձայնագիրը

17 Փետրվար, 2018 22:08
Իրանը և Հնդկաստանը կնքել են երկար սպասված համաձայնագիրը

Իրանը և Հնդկաստանը կնքել են երկար սպասված համաձայնագիրը, որով Հնդկաստանը հնարավորություն է ստանում շահագործել իրանական մարտավարական Չաբահար նավահանգստի մի մասը:

Այս մասին հայտնում է Press TV-ն՝ նշելով, որ նոր գործարքը Հնդկաստանին հնարավորություն կտա շրջանցել Պակիստանին և հասնել Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի շուկաներ: Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցի ժամանակ Նյու Դելիում: Պայմանագրով նախատեսվում է, որ Չաբահարի նավահանգստի մի մասը 18 ամսով հանձնվելու է Հնդկաստանի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, համաձայնագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսում հայտնել է, որ համագործակցության ընդլայնումը կարևոր է Նյու Դելիի համար:  

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն, իր հերթին, թվիթերյան հաղորդագրության մեջ նշել է, որ նախագահ Ռոհանին Հնդկաստան կատարած պետական այցի շրջանակներում մի շարք առևտրային համաձայնագրեր է կնքել՝ ամրապնդելով դարավոր բարեկամությունը երկու երկրի միջև:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին