Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում վթարվել է երկրի ՆԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը. կա 13 զոհ

17 Փետրվար, 2018 21:36
Մեքսիկայում վթարվել է երկրի ՆԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը. կա 13 զոհ

Մեքսիկայում վթարվել է երկրի ՆԳ նախարարին և Օախակայի նահանգապետին տեղափոխող ուղղաթիռը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է 12 զոհի մարմինները… Եվս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում», - հաղորդվում է գլխավոր դատախազության հաղրդագրության մեջ: 

Նշվում է նաև, որ վթարի հետևանքով ևս 15 մարդ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում: Որոնողական աշխատանքները շարունակվում ե

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեքսիկացի նախարար Ալֆոնսո Նավարետեին և Օախակա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Մուրատին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրաշարժի հետևանքով տուժած գոտիներում դիտորդական թռիչք իրականացնելիս:

Պաշտոնյաներից որևէ մեկը չի տուժել: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կորցրել է վերահսկողությունը մոտ 30 մետր բարձրության վրա գտնվելիս, վայրէջք կատարելուց առաջ և ընկել է ավտոմեքենայի վրա


Հիշեցնենք, որ Մեքսիկայում 7.2 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով մոտ մեկ մլն տուն հոսանքազրկվել է:


 

Լրահոս

Դիտել ավելին