Կարևոր իրադարձություններ

Աղջիկը հոսպիտալացվել է Kylie Cosmetics-ի կեղծ շրթներկի պատճառով

17 Փետրվար, 2018 20:30
Աղջիկը հոսպիտալացվել է Kylie Cosmetics-ի կեղծ շրթներկի պատճառով

Քայլի Ջենները Twitter-ում իր ընթերցողներին հերթական անգամ նախազգուշացրել է, որ Kylie Cosmetics-ի իրական շրթներկերը վաճառվում են միայն ապրանքանիշի պաշտոնական կայքում։

Հյուսիսային Իռլանդիայում 18-ամյա Ռեյչել ՄաքԼոուլինի կյանքը հազիվ են փրկել ապրանքանիշի անվան ներքո թողարկված կեղծ արտադրանքի պատճառով։

Գնումը կոսմետիկայի վաճառքի ֆեյսբուքյան խմբից կատարել էր Ռեյչելի ընկերուհին ընդամենը 4 դոլար 22 ցենտով, մինչդեռ օրիգինալ Lip Kit-ն արժի 22 դոլար։ Այն օգտագործելուց հետո աղջկա շուրթերն ուռչել են։ Ռեակցիան տարածվել է նաև կոկորդով։ Բժիշկները նրան ցուցաբերել են շտապ օգնություն ընդդեմ սուր ալերգիկ ռեակցիայի։

 

Լրահոս

Դիտել ավելին