Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ՆԱՏՕ-ի 2 անդամի միջև կարող է ուղիղ զինված առճակատում ծավալվել

17 Փետրվար, 2018 20:08
Սիրիայում ՆԱՏՕ-ի 2 անդամի միջև կարող է ուղիղ զինված առճակատում ծավալվել

Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Սիրիայում իրավիճակը համարում է չափազանց տագնապալի։ Այդ իրավիճակը «չափազանց արտասովոր է», քանի որ այդ հակամարտությունում ներգրավված են համաշխարհային քաղաքականության այնքան մեծ թվով դերակատարներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը, Իսրայելը և այլն, ասել է գերմանացի դիվանագետը Deutsche Welle-ի հետ հարցազրույցում։

Առկա է ՆԱՏՕ-ի ներսում հակամատության ծագման ռիսկ, եթե դաշինքի անդամ երկրներից մեկը զինված առճակատում սկսի իր դաշնակցի դեմ, նշել է նա՝ մատնացույց անելով սիրիացի քրդերի դեմ Անկարայի կողմից անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները։

Նման իրավիճակը կարող է տանել Հյուսիսատլանտյան դաշինքում ճգնաժամի, ասել է Իշինգերը՝ ընդգծելով սիրիական հակամարտության թեմայի գլխավորությունը համաժողովում։

 

Լրահոս

Դիտել ավելին