Կարևոր իրադարձություններ

Սևանում քաղաքացի է կորել

17 Փետրվար, 2018 16:13
Սևանում քաղաքացի է կորել

Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:

Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին