Կարևոր իրադարձություններ

«Իշխանությունները պատրաստվում են ՀՀ-ն դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ». Նիկոլ Փաշինյան

17 Փետրվար, 2018 14:47
«Իշխանությունները պատրաստվում են ՀՀ-ն դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ». Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք հանրապետություն, որը կարելի է  կերտել միայն քաղաքացիական ընդարձակ պայմանագրի միջոցով և քաղաքացիական ընդարձակման և հանուր այդ հանրապետության պայմանագիր կարող են կքնել լուսավորյալ, լուսավոր մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են իրենց նպատակները և նվիրված են այդ նպատակներին հասնելու գործին: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարին իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի երեք կուսակցությունների անունների մեջ ընդգծվում է  իրենց քաղաքական նպատակը, թե ինչ են ուզում: «Մենք ուզում ենք Հանրապետություն, որի արտահայտությունը ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս տեսնում ենք:

«Ի վերջո «Լուսավոր Հայաստանի» միջոցով կնքելու քաղաքացիական պայմանագիր, կերտելու համար մեր երազանքների հանրապետությունը: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, ակնհայտ է, որ ՀՀ-ում իշխողները պատրաստվում են ՀՀ-ն դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ և այս հարցի շուրջ «Ելք» դաշինքի հստակ միասնական դիրքավորումը ռազմավարական նշանակություն ունի: Չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետև....«Ելք կա»,- հավելեց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին