Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Աֆրինում քրդերի կորուստների մասին նոր տվյալներ է հրապարակել

17 Փետրվար, 2018 14:06
Թուրքիան Աֆրինում քրդերի կորուստների մասին նոր տվյալներ է հրապարակել

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների կորուստների մասին։

Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի կայքը, հղում անելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հրապարակած տվյալներին, հայտնում է, որ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Սիրիայի քրդական ուժերի (YPG-PYD) զոհերի թիվը  հասել է 1595-ի:

Հիշեցնենք, որ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողությունը սկսվել է հունվարի 20-ին։ Գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

 

Լրահոս

Դիտել ավելին