Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը հայտնել է՝ որն է ԿԺԴՀ-ի «ամենահզոր զենքը»

17 Փետրվար, 2018 11:40
Պենտագոնը հայտնել է՝ որն է ԿԺԴՀ-ի «ամենահզոր զենքը»

Կորեական թերակղզում զինված հակամարտության դեպքում Հյուսիսային Կորեայի իշխանությունների ձեռքում ամենաարդյունավետ գործիքը կարող է լինել հատուկ ծառայությունները: Այս մասին հաղորդում է National Interest-ը՝ հղում անելով Պենտագոնի զեկույցին:

Հրապարակման համաձայն, ԿԺԴՀ-ն ունի երկու գլխավոր հետախուզական ծառայություն: Առաջինը զբաղվում է օտարերկրյա հետախուզական եւ գաղտնի գործողություններով, իսկ երկրորդը` հակահետախուզական գործունեությամբ:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի բանակի Գլխավոր շտաբի բաժինը, որը պատասխանատու է արտաքին հետախուզության համար, մոդելավորված է ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի օրինակով: Այն բաղկացած է 6 ստորաբաժանումներից, որոնք պատասխանատու են գաղտնի գործողությունների, հետախուզության, կիբերտարածքի վերահսկման, արտասահմանում տվյալների հավաքագրման և միջտարածաշրջանային բանակցությունների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին