Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը գրպանագողերի դեմը չի կարողանում առնել. «Առավոտ»

17 Փետրվար, 2018 10:13
Ոստիկանությունը գրպանագողերի դեմը չի կարողանում առնել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Նախորդ օրը «75ա» համարի միկրոավտոբուսում հերթական քաղաքացին թալանվեց: Գրպանահատները տարել էին տիկնոջ դրամապանակը՝ 100 հազար դրամով: Գողացել էին հիվանդանոցի համար նախատեսված գումարը:

Արդեն հիվանդանոցում հայտնաբերելով, որ դրամապանակը չկա, տիկնոջ ինքնազգացողությունը միանգամից վատացել է, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Սա վերջին մի քանի ամսում գրպանահատության հարյուրավոր դեպքերից մեկն է: Գողության այս տեսակն այսօր հատկապես Երեւանում ամենատարածվածն է, որի դեմը ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում առնել այնպիսի արդյունավետությամբ, ինչպես որ շատը հաճախ իրեն դրսեւորում է խաղաղ ցույցեր ցրելիս:

Դիմումների որոշ մասն էլ ապացույց չլինելու պատճառաբանությամբ կարճվում են: Գրպանագողերից տուժած քաղաքացիները վստահ են, որ ոստիկանները, նախաքննական մարմինները գործերը պարզապես գլխառադ են անում, իսկ ներկայացված ապացույցների հետեւից նույնիսկ չեն էլ գնում, որ ռեսուրս չծախսեն:

Մինչդեռ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների անվտանգության համար ոստիկանությունը, քննչական մարմինները թալանված քաղաքացիների վճարած հարկերից միլիոններ են ստանում: Միայն անցյալ տարի հենց այդ նպատակով բյուջեից այդ կառույցներին տրամադրվել է 84 մլն 320 հազար 290 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին