Կարևոր իրադարձություններ

Օրենքում կետ կավելացնեն, ըստ որի բանակից տարկետում կտրվի նախարարներին. ո՞ւմ համար է սա արվում. «Ժամանակ»

17 Փետրվար, 2018 10:03
Օրենքում կետ կավելացնեն, ըստ որի բանակից տարկետում կտրվի նախարարներին. ո՞ւմ համար է սա արվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ կառավարության անդամ նշանակված քաղաքացուն՝ կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով:

Հետաքրքիր է՝ ում համար է նախատեսված այս կետը, այդ ով է, որ զինվորական ծառայության չանցած՝ պետք է նշանակվի կառավարության անդամ: Կամ ի՞նչ տրամաբանությամբ պետք է զինվորական ծառայություն չանցած քաղաքացին նշանակվի Հայաստանի կառավարության անդամ: Ըստ Սահմանադրության՝ կառավարության անդամ կարող է նշանակվել 25 տարին լրացած քաղաքացին: Ստացվում է, որ 18-ից մինչեւ 25 տարեկանը նա զորակոչից պետք է տարկետում ստացած լինի այլ օրինական պատճառներով, իսկ դրանից հետո՝ վարչապետ կամ նախարար նշանակվելու ճանապարհով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին