Կարևոր իրադարձություններ

Երաշտ կլինի. գյուղացիներին փաստի առաջ են կանգնեցրել. «Ժամանակ»

17 Փետրվար, 2018 09:55
Երաշտ կլինի. գյուղացիներին փաստի առաջ են կանգնեցրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գյուղապետարանները շարունակում են գյուղացիներին զգուշացնել, որ այս տարի ևս հնարավոր է երաշտ լինի, որովհետև ջրամբարները դատարկ են, և ոռոգման ջրի խնդիր է առաջանալու:

Դա ասվում է, որ գյուղացիները դաշտերը չցանեն և հետո գյուղապետարաններից ոռոգման ջուր կամ կատարված աշխատանքների փոխհատուցում չպահանջեն: Միակ հարցը, որ բաց է մնում, այն է, թե այդ դեպքում ինչպես պետք է ապրեն գյուղացիները և ինչի հաշվին:

Ի դեպ, կառավարությունը 2018թ. համար կանխատեսել է գյուղատնտեսության 4-տոկոսանոց աճ, անկախ նրանից՝ երաշտ կլինի, թե ցրտահարություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին