Կարևոր իրադարձություններ

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ծննդավայր Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է. «Ժողովուրդ»

17 Փետրվար, 2018 08:45
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ծննդավայր Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղացիները պնդել են՝ պոլիկլինիկայում սպասասրահ չկա, որտեղ հիվանդները կարող են սպասել: Իսկ եթե հիվանդներից մեկը ներսում է, ապա մյուսները դրսում պետք է հերթ կանգնեն. շենքային անմխիթար պայմանների պատճառով շենքի ներսում միաժամանակ մի քանիսը չեն կարող գտնվել:

Բացի այս, այսպես կոչված` պոլիկլինիկայի շենքի մի քանի պատուհան ապակիներ չունի, պոլիէթիլենային ցելոֆանով է փակված: Հատակը հողային է. այնպես փափուկ է, որ կանգնողին թվում է, թե հայտնվելու է գետնի տակ:

Պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Բառերով անհնար է նկարագրել»: Տնօրենն ասել է, թե Արմավիրի մարզպետարանում տեղյակ են խնդրին, Ջրառատի գյուղապետարանը միջոցներ է ձեռնարկում պոլիկլինիկայի նոր շենք կառուցելու ուղղությամբ, բայց այդպես էլ առարկայական քայլեր չեն ձեռնարկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին