Կարևոր իրադարձություններ

Բավարիան երբեք Գվարդիոլայի օրոք այսքան ուժեղ չի եղել

14 Հոկտեմբեր, 2015 17:58
Բավարիան երբեք Գվարդիոլայի օրոք այսքան ուժեղ չի եղել

Մյունխենի «Բավարիայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Մարտինեսը գովեստի խոսքեր է ասել գերմանական ակումբի հասցեին։

 
«Այս մրցաշրջանն անկասկած լավագույնն է Գվարդիոլայի օրոք։ Անհավանական խաղ ենք ցուցադրում։ Հարկավոր է շարունակել նման ոգով։ Ինչո՞ւ այժմ ցուցադրել գերազանց ֆուտբոլ, եթե հետո չենք խաղալու արժանի կերպով»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է «Abendzeitung»-ը։
 
Նշենք, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Բավարիան» ցուցադրում է հարյուրտոկոսանոց արդյունք։
 

Լրահոս

Դիտել ավելին