Կարևոր իրադարձություններ

Մահացու վթար. Դատախազը Հրազդանի քաղաքապետի վերա­բերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»

16 Փետրվար, 2018 10:18
Մահացու վթար. Դատախազը Հրազդանի քաղաքապետի վերա­բերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին. «Ժողովուրդ»

«Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերա­բերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարո Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղա­քապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր:

Հիշեցնենք՝ 16-ամյա Ռ. Դանիելյանը վերց­րել էր հոր ծառայողական մեքենան, վրաերթի ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով՝ մահացել էր: Հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ դատախազ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում տեղեկացրել է. «Իմ կողմից՝ որպես մարզի դատախազի, Կոտայքի մարզպետին ներկայաց­վել է միջնորդագիր՝ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաեւ հիշյալ հանգամանքը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին