Կարևոր իրադարձություններ

Կարապետյան-Մինասյան հակամարտությունը շարունակվում է. «Ժողովուրդ»

16 Փետրվար, 2018 09:27
Կարապետյան-Մինասյան հակամարտությունը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չի թողնում` կառավարության նիստերին դաշնակցական նախարարներին դիտողություններ անելու համար. հերթական միջադեպը երեկ էր, իսկ թիրախում հերթական անգամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր:

«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որեւէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձեւակերպե՛ք»,- ասաց նա:

Վերջին ամիսներին կարծես թե իրավիճակը մեղմվել էր, եւ Կարապետյան-Մինասյան բանավեճերը, որոնք ավելի շատ մեղադրական շեշտադրումներով էին հագեցած, դադարել էին:

Մինչդեռ երեկ կրկին ականատես եղանք նույն պատմությանը: Չի բացառվում, որ սա Կարեն Կարապետյանի պատասխանն էր օրերս ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստում ընդունված հայտարարությանը, որտեղ կոալիցիոն դաշնակցականները քննադատել էին նաեւ երկրի տնտեսական քաղաքականությունը: Եվ հիմա այս քայլով Կարապետյանը փորձում է ցույց տալ, որ ՀՅԴ-ական նախարարներն էլ իրենց հերթին են վատ աշխատում, եւ որ միայն ՀՀԿ-ն չէ ստեղծված իրավիճակի պատասխանատուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին