Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ պաշտոնյա՞ ես, թե՞ բիզնեսմեն. ԱԱԾ-ում լուրջ որս է սկսվել. «ՉԻ»

16 Փետրվար, 2018 08:55
ԱԱԾ պաշտոնյա՞ ես, թե՞ բիզնեսմեն. ԱԱԾ-ում լուրջ որս է սկսվել. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս օրերին խստորեն զգուշացվել են այն աշխատակիցները, որոնց դեմ կառավարությունը կոմպրոմատներ ունի:

Վերջիններիս խստորեն զգուշացրել են՝ նշելով, որ ամենավատ ձեւով կհեռացվեն, չեն սպասի անգամ թոշակի տարիքը լրանալուն:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացվածների ցանկում է ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Լյովա Խաչատրյանը:
Նրա ղեկավարներին հայտնի է դարձել, որ վերջինս մի շարք բիզնեսներ ունի՝ ռեստորան, խանութ, շինարարական ընկերություն, իսկ այժմ էլ փորձում է իրենով անել երկաթգծի ծառայության հետ կապված բոլոր բիզնեսները՝ վերանորոգում, մատակարարում եւ այլն:

Այս բիզնես ծրագիրը Խաչատրյանը փորձում է իրագործել ԱԱԾ-ից հեռացված ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ, իր վաղեմի ընկեր Արմեն Դարբինյանի միջոցով: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ պաշտոնյան որոշել է անմասն չմնալ հայ-ռուսական փողերի լվացքատնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին