Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը. «Հրապարակ»

16 Փետրվար, 2018 08:35
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Այն կմեկնարկի 12:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով՝ համագումարը կընտրի նոր կառավարման խորհուրդ, խորհրդի նախագահ, եւ կստեղծվի նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ։

Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր «Եվրոպական լիբերալների ալյանս» կուսակցությունից՝ ի դեմս փոխնախագահի, եւ այլ միջազգային կառույցներից։ Որոշ տեղեկություններով՝ եվրոպական հյուրերը Հայաստան են եկել ԼՀԿ-ի՝ ԱԼԴԵ-ին անդամակցության հարցերով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին