Կարևոր իրադարձություններ

Mercedes-Benz-ը ներկայացրել է G-Class մեքենայի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ)

13 Փետրվար, 2018 18:27
Mercedes-Benz-ը ներկայացրել է G-Class մեքենայի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ)

Գերմանական Mercedes-Benz  ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի G-Class մեքենայի կատարելագործված տարբերակը՝ G 63 մոդիֆիկացիան:

motor.ru-ի հաղորդմամբ, այն համալրվել է նոր ուժային համակարգով, ինչի շնորհիվ 0-100կմ/ժ արագություն զարգացնելու հարցում մոտ մեկ վայրկյանով ավելի արագ է նախորդ մոդելից:

Նորույթի շարժիչն ունի 585 ձիաուժ հզորություն: Այն 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 4.5 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 220 կմ/ժ է: Նշվում է, որ 100 կմ անցնելու համար մեքենան ծախսում է 13.2 լ վառելիք:

Mercedes-AMG G 63-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնևի միջազգային ավտոսրահում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին