Կարևոր իրադարձություններ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան «Ձիթենու ճյուղ» կվերանվանեն

13 Փետրվար, 2018 18:10
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան «Ձիթենու ճյուղ» կվերանվանեն

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան, Թուրքիայի զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող գործողության «պատվին» պատրաստվում են «Ձիթենու ճյուղ» վերանվանել: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ փողոցը անվանափոխելու առաջարկը արել է Անկարայի նորանշանակ քաղաքապետ Մուստաֆա Թունան: Ներկայումս այդ պողոտան կրում է «Նեվզաթ Թանդօղան» անունը, ով Անկարայի ամենահայտնի քաղաքապետներից մեկն է եղել:  Թունան հայտնել է, որ առաջարկը պատրաստ է և այսօր այն կներկայացվի Անկարայի քաղաքային խորհրդի հաստատմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին