Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն 2022թ. Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցման աշխատանքներ կսկսի

13 Փետրվար, 2018 17:52
ԱՄՆ-ն 2022թ. Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցման աշխատանքներ կսկսի

Միացյալ Նահանգները 2022թ. Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցման աշխատանքներ կսկսի, ինչի մասին հայտնել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը:

«Մենք Լուսնի ուղեծրի վրա տիեզերական ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներ կսկսենք, որպեսզի մեր ամենամոտ «հարևանին» տևական ժամանակ ուսումնասիրենք ու հետազոտենք: 2022թ. մենք կիրականացնենք դեպի Լուսնի ուղեծիր ուժային և շարժիչային տարրի արձակում, ինչից հետո այն կդառնա Լուսնային ուղեծրային կայանի (Lunar Orbital Platform-Gateway) հիմքը»,-ասել է Լայթֆութը:
«Կարճ ասած՝ մենք կրկին Լուսին վերադառնալու ճանապարհին ենք, միևնույն ժամանակ, հայացքներս սևեռել ենք Մարսին»,-հավելել է Լայթֆութը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին