Կարևոր իրադարձություններ

Դմիտրի Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակության մասին

13 Փետրվար, 2018 17:31
Դմիտրի Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինտը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հեռախոսազրույց են ունեցել: Խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԿԺԴՀ-ի թեմային, բայց «առանց կարծիքների խորը փոխանակման»: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Մերձմոսկովյան շրջանում Ան-148 օդանավի աղետի հետաքննության հարցում օգնություն առաջարկելու համար:

Պեսկովը հայտնել է, որ խոսակցությունը բավականին կառուցողական է եղել, և  նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջն ավիաաղետի առնչությամբ ցավակցություն հայտնելու համար: Ինչ վերաբերում է ավիաաղետի հետաքննության հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամությանը, նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նման պատրաստակամության մասին հայտնելու համար և տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերոջը տարվող աշխատանքի մասին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին