Կարևոր իրադարձություններ

Մեզ համար կապ չունի Աֆրինն է, թե Կիպրոսը. Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

13 Փետրվար, 2018 17:23
Մեզ համար կապ չունի Աֆրինն է, թե Կիպրոսը. Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

Թուրքիայի նախագահ  Էրդողանը պատասխանել է Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որոնց՝ Թուրքիան խախտում է Էգեյան ծովում Կիպրոսի ինքնիշխանությունը:
Միջանկյալ նշենք, որ բանն նրանում է, որ Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոս կղզում հունական կողմի և միջազգային կազմակերպությունների՝ տեղի  նավթի և գազի հորատման և արտահանման աշխատանքներին:
Էրդողանը նշելով, որ  իրենք ուշիուշով հետևում են Կիպրոսում և Էգեյան ծովում  տեղի ունեցող զարգացումներին,  Հունաստանին և Կիպրոսի հունական կողմին զգուշացրել է, որ չիրականացվեն «չափը անցնող» քայլեր, ինչպես նաև «սխալ հաշվարկներ»:
Թուրքիայի նախագահը միջազգային նավթային  ընկերություններին կոչ է արել չդառնալ «գործիք» հունական իշխանությունների ձեռքում: 
Նա սպառնացել է երկու կողմերին , որ Թուրքիայի զինուժին պատկանող ռազմանավերը, ինքնաթիռները ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին:

«Թուրքիան վաղուց հետևում և իրականացնում է միջազգային պայմանագրերից  բխող իր իրավունքները և այդպես էլ շարունակվելու է: Մեզ համար կապ չունի Աֆրինն է, թե Կիպրոսը»,-ասել է Էրդողանը:

 

Լրահոս

Դիտել ավելին