Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինն ինքնասպան է եղել

13 Փետրվար, 2018 11:18
Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինն ինքնասպան է եղել

Այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված և նույն դատարանի որոշմամբ հարկադիր բուժման մեջ գտնվող Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի՝ 49-ամյա Կարինե Հարությունյանն էր։ 

Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում` ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին