Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    546
    554

  • RUB

    7,07
    7,37

Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան ճակատում վիճակը պայթյունավտանգ է. ո՞րն է ամենավտանգավորը. «168 ժամ»

13 Փետրվար, 2018 10:20
Ղարաբաղյան ճակատում վիճակը պայթյունավտանգ է. ո՞րն է ամենավտանգավորը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին եւ ընտրական շրջանի մասին:

Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում: Այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Լուկիանովն ասել է, որ այլեւս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է:

«Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, եւ ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է: Պետք է հասկանալ նաեւ դիվանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երեւանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտրություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրեթե անհնար է»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին