Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Ալավերդցի Վահագի գործը նոր երանգներ է ստանում. կձերբակալվեն Լոռու ոստիկանապետն ու դատախազը. «Ժամանակ»

13 Փետրվար, 2018 09:58
Ալավերդցի Վահագի գործը նոր երանգներ է ստանում. կձերբակալվեն Լոռու ոստիկանապետն ու դատախազը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են, այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների եւ կալանավորումների մասին է։

Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց եւ կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։

Ալավերդիում մեր աղբյուրները պատմեցին, որ ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետ եւ գործը հսկող դատախազ, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի կատարվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին