Կարևոր իրադարձություններ

Արտոնություն ստացող ընկերությունը հարկեր չի վճարել. նրա թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են. «Ժողովուրդ»

13 Փետրվար, 2018 09:40
Արտոնություն ստացող ընկերությունը հարկեր չի վճարել. նրա թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են. «Ժողովուրդ»

Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սեւան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, եւ եղած ձկները փախել են:

Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում: «Սեւան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին:

Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին