Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    546
    554

  • RUB

    7,07
    7,37

Կարևոր իրադարձություններ

Որքան կաշառք է պահանջել «Վանաձորի» բանտապետը. աղմկահարույց գործի մանրամասները. «Ժողովուրդ»

13 Փետրվար, 2018 09:12
Որքան կաշառք է պահանջել «Վանաձորի» բանտապետը. աղմկահարույց գործի մանրամասները. «Ժողովուրդ»

«Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, ի վերջո, ինչքան գումար է վերցրել ՔԿՀ նախկին պետը, ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` ՔԿՀ 2 դատապարտյալների օգտին գործողություններ կատարելու համար նրանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին