Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Գեներալը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»

13 Փետրվար, 2018 07:45
Գեներալը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ստանձնել է 2000 թ․ սպանությունների եւ զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորի պարտականությունները։

Տեր-Սահակյանը, հիշեցնենք, նման պատժի արժանացավ մի պատճառով, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվեց։ Սիրադեղյանի գործի երկրորդ մասով անցնող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը ցուցմունք տվեց Սիրադեղյանի դեմ, 6 տարի ազատազրկման դատապարտվեց եւ վաղուց ազատության մեջ է։

Մենք տեղեկացանք, որ Սեյրան Սարոյանը հնուց եկած մտերմություն ունի Տեր-Սահակյանի հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրա ապագա սանիկների «խոսքկապն» է եղել՝ հարսնացուի տանը։ Հենց այդ նեղ ընտանեկան արարողությանն էլ մասնակցել է գեներալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին