Կարևոր իրադարձություններ

Google-ը կհայտնի ընկերներին Ձեր սմարթֆոնի լիցքաթափման մասին

12 Փետրվար, 2018 19:37
Google-ը կհայտնի ընկերներին Ձեր սմարթֆոնի լիցքաթափման մասին

Google Maps-ի նոր գործառույթը կօգնի խնայել հարազատների և ընկերների նյարդերը, երբ չպատասխանեք նրանց հեռախոսազանգերին։

Մշակողների պրոֆիլային Xda-developers կայքը պարզել է, որ Google Maps հավելվածի նոր տարբերակում կհայտնվի մարտկոցի լիցքաթափման վերաբերյալ օգտատերերին իրազեկելու գործառույթ։

Google Maps v9.71 բետա-տարբերակում հայտնաբերվել է թարմ գործառույթի վերաբերյալ ակնարկող ծածկագիր։ Քարտեզագրական ծառայությունը թույլ կտա արագ կիսվել հարազատների և մտերիմների հետ տեղանքի վերաբերյալ տվյալներով, եթե Ձեր մարտկոցը լիցքաթափվի։

 
 

Լրահոս

Դիտել ավելին