Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիին Կիևի ռեստորանից առևանգել են. ուկրաինացի պատգամավոր

12 Փետրվար, 2018 17:41
Սաակաշվիլիին Կիևի ռեստորանից առևանգել են. ուկրաինացի պատգամավոր

Կիևի ռեստորաններից մեկից առևանգել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագուն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն:

«Հենց նոր անհայտ անձինք նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ Օդեսայի նախկին նահանգապետին առևանգողները հատուկջոկատայիններ էին:

Ուկրաինայի պաշտոնական շրջանակներն արդեն հերքել են Սաակաշվիլիի առևանգման հետ կապ ունենալու մասին տեղեկությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին