Կարևոր իրադարձություններ

ԱՆ-148 ինքնաթիռի պայթյունը տեղի է ունեցել ընկնելուց հետո. նոր մանրամասներ

12 Փետրվար, 2018 16:40
ԱՆ-148 ինքնաթիռի պայթյունը տեղի է ունեցել ընկնելուց հետո. նոր մանրամասներ

Մոսկվայի մարզում վթարի ենթարկված An-148 ինքնաթիռի պայթյունը տեղի է ունեցել ընկնելուց հետո: Риа Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն:

Նրա խոսքով, ընկնելու պահին ինքնաթիռում հրդեհ չի եղել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում երեկ՝ փետրվարի 11-ին, վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: 

Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Նրանցից մեկը եղել է ուղևորներից, իսկ մյուսը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն:  Սարատովի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին կվճարեն մեկական միլիոն ռուբլի:

«Մարզպետ Վալերի Ռադաևը որոշել է աջակցել Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին: Նրանց մեկական միլիոն ռուբլի կվճարվի»,- ասել է մարզպետի մամուլի ծառայության ղեկավար Նինա Պոպովան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին