Կարևոր իրադարձություններ

Հրադադարի պահպանման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններն Ադրբեջանին են հասցեագրված. Վահրամ Բաղդասարյան

12 Փետրվար, 2018 16:30
Հրադադարի պահպանման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններն Ադրբեջանին են հասցեագրված. Վահրամ Բաղդասարյան

Բաքուն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վարկաբեկման համար, և համանախագահները դա շատ լավ հասկանում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հրադադարի պահպանման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն Ադրբեջանին են հասցեագրված:

«Մենք վերջապես պետք է ներդնենք հրադադարի ռեժիմի վերահսկման այդ մեխանիզմները եւ տեխնիկական միջոցները: Սակայն ադրբեջանական կողմը դրանում հետաքրքրված չէ»,- ասաց նա:

Բաղդասարյանը հավելեց, որ հայկական կողմը բազմիցս պահանջել է կոնկրետ նշել հակամարտության գոտում այս կամ այն միջադեպի մեղավոր կողմին, սակայն ՄԽ համանախագահները փորձում են խուսափել դրանից, ինչը նպաստում է հակամարտության սրման:


 

Լրահոս

Դիտել ավելին