ՀՀԿ-ը չի տապալի փետրվարի 16-ին «Ելքի» կողմից հրավիրված գնաճի թեմայով արտահերթ նիստը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել, ՀՀԿ-ն նմանատիպ մտադրություն չունի, մենք պետք է մասնակցենք նիստին, իհարկե պետք է կրկնվի այն, ինչ եղել է լսումներին, որի ժամանակ հիմնավոր կարողացել ենք փաստարկել այսօրվա իրավիճակը, սակայն հարգելով մեր գործընկերներին՝ կմասնակցենք և ևս մեկ անգամ կհիմնավորենք:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փետրվարի 16-ին իրենց խմբակցությունը թանկացումների հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել, սակայն վստահ չեն, որ ՀՀԿ-ն կներկայանա նիստին: