Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

12 Փետրվար, 2018 12:30
 Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

Երևանում` Ռամկավար Աազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ:

Ինչպես հայտնում են Սարգսյանի գրասենյակից, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ներկայացնելով Արմեն Սարգսյանին, նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարևորագույն պաշտոնում ոգևորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե’ Հայաստանում և թե’ Սփյուռքում` ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձևավորում և զարգացման նոր իրողություն Հայաստանի համար:

Արմեն Սարգսյանը նշել է, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ:

«Եկել եմ ձեզ լսելու»,- ասել է Արմեն Սարգսյանը` հիշելով անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով:

ՌԱԿ ներկայացուցիչները  խոսել են  Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ և ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից:

Առանձնակի բարձրացվել է գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային լրատվամիջոցների անկախությանը նպաստելու նոր քաղաքական մշակությի ձևավորելու անհնարաժեշտությունը: Արմեն Սարգսյանը ներկայացրել է բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին