Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է կործանված Ան-148 ինքնաթիռի երկրորդ սև արկղը

12 Փետրվար, 2018 11:40
Հայտնաբերվել է կործանված Ան-148 ինքնաթիռի երկրորդ սև արկղը

Հայտնաբերվել է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի ենթարկված Ան-148 ինքնաթիռի երկրորդ սև արկղը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Մերձմոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավար Սերգեյ Պոլետիկինը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում երեկ՝ փետրվարի 11-ին, վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: 

Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Նրանցից մեկը եղել է ուղևորներից, իսկ մյուսը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն: 

Սարատովի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին կվճարեն մեկական միլիոն ռուբլի:

«Մարզպետ Վալերի Ռադաևը որոշել է աջակցել Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին: Նրանց մեկական միլիոն ռուբլի կվճարվի»,- ասել է մարզպետի մամուլի ծառայության ղեկավար Նինա Պոպովան:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին