Կարևոր իրադարձություններ

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ են ուղարկվել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին

14 Հոկտեմբեր, 2015 17:32
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ են ուղարկվել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվային և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին