Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

11 Փետրվար, 2018 17:35
Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

Երեկ՝ փետրվարի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի թիվ 62 բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով եկնել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։ Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ջամբարյանցի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Փաստի առթիվ քննիչ Ջամբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

Լրահոս

Դիտել ավելին