Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Նազարյանը՝ նախարա՞ր. ում կփոխարինի ՀԾԿՀ նախագահը. «Ժողովուրդ»

10 Փետրվար, 2018 10:12
Ռոբերտ Նազարյանը՝ նախարա՞ր. ում կփոխարինի ՀԾԿՀ նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին ապրիլին ձեւավորվելիք կառավարությունում կփոխարինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Նազարյանին: «Այդ պաշտոնը թափուր չէ հիմա: Ես կարծում եմ` Ձեր ինֆորմացիան իրականությունից բավականաչափ հեռու է,- ասաց նա` հավելելով,- ես ո՛չ առաջարկ եմ ստացել, ո՛չ էլ նման բան կա»:

Այնուամենայնիվ, առաջարկ լինելու դեպքում Նազարյանը կընդունի՞ այն, թե՞ ոչ. «Ես եթե-ներով չեմ խոսում: Չգիտեմ: Պատրաստ չեմ Ձեր որեւէ հարցին պատասխանել: Երբ առաջարկեն, այն ժամանակ Ձեզ հետ կխոսեմ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին