Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    483

  • EUR

    593
    601

  • RUB

    8,4
    8,65

Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիայում գծանշումները հարմարեցված են Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերին. «ՀԺ»

10 Փետրվար, 2018 09:03
Մալաթիա-Սեբաստիայում գծանշումները հարմարեցված են Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերին. «ՀԺ»

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Ազգային Ժողովում քննարկվում էր «Ճանապարհային նշանների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող պաշտոնյային հարց ուղղելուց առաջ, որ ստացել է նամակներ, ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզալցակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում նշանը, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ:

«Հայկական ժամանակ»-ը այս ահազանգից հետո փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել Երեւանի երկու վարչական շրաջանում՝ Մալաթիա-Սեբաստիայում եւ Շենգավիթում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվողն Բաբաջանյանի եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկից դեպի «Կայզեր» սուերմարկետ բարձրացող ճանապարհին ականատես եղանք նման խնդրի: Խաչմերուկից մուտք գործելով Անդրանիկի փողոց եւ մոտ 100 մետր առաջանալուց հետո հանդիպեցինք զուգահեռ երկու հոծ գծանշման կտրման: Այսինքն՝ գծանշումը կտրած է եւ իրավունք է տրվում այդ հատվածից մեքենայով հատել գծանշումները:

Առաջացած անցումով մեքենաները կարողանում են մուտք գործել ճանապարհի եզրին գտնվողն հացի փռի դիմացի ավտոկայանատեղի: Որոշ տեղեկություններով, այդ փուռը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներին:
Բացի այդ, Բագրատունյաց փողոտայում գտնվողն «Երեւան Սիթիի» համար հոծ գիծն, իհարկե, կտրտվել է: Երեւանյան լճից առաջանալով դեպի Բագրատունյաց պողոտա-Արտաշեսյան փողոցի խաչմերուկի՝ լուսացույցից 150 մետր առաջ ՃՈ-ն հնարավորություն է ընձեռել բոլոր վարորդներին միանգամից շրջադարձ կատարել եւ հայտնվել ուղիղ Սիթիի մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին