Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482,5

  • EUR

    588,5
    596,5

  • RUB

    8,37
    8,62

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Ալիևի ոչ պաշտոնական քարոզչությունը»

09 Փետրվար, 2018 12:40
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ալիևի ոչ պաշտոնական քարոզչությունը»

Երեկ ինչ-որ արտասահմանցի, եթե օրվա ընթացքում հետևեր Իլհամ Ալիևի զառանցանքներին կկարծեր, թե Ալիևը արդեն «հետ է վերցրել» Ղարաբաղը ու հիմա էլ աչք է դրել Երևանի վրա: Բայց մի փոքր երկար ուսումնասիրելու դեպքում Ալիևին կարելի էր գոնե հոգեկան հիվանդի ախտորոշում տալ միայն նրա համար, որ նա 2003 թվականից ինչ-որ տարբեր տարածքներ «պետք է հետ վերցնի» ու ամեն անգան այդ պետքեները ավելի լուրջ դեմքի արտահայտությամբ են ասվում, կարծես նախորդը արդեն կատարել է:


Երեկ նաև առաջնագծում հայ զինվոր սպանվեց ադրբեջանական կրակոցից: Սա ևս Ալիևի քարոզչության մի մասն է կազմում, իբր «անպարտելի» բանակի մասին միշտ թարմ հիշողություններ պահելը ու որ բոլորը պետք է պարտական լինեն Հեյդարի որդի Իլհամին,որ նա նման բանակի պահում, որոնք պետք է «հետ վերցնեն» Ղարաբաղը, Երևանը, Սևանը ու էլի նման բաներ ուղղակի երևի դեռ ժամանակը չի ու ոտքները կախ են գցում այսքան տարի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին