Կարևոր իրադարձություններ

Թուրք-քրդական նոր բախումներ Աֆրինում

09 Փետրվար, 2018 11:12
Թուրք-քրդական նոր բախումներ Աֆրինում

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում թուրք-քրդական նոր բախումներ են տեղի ունեցել: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության համաձայն՝ Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր է վիրավորվել, 5 հոգի էլ վիրավորվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից:

Վերջինս «Ձիթենու ճյուղ» գործողությունում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը:

Բախումները տեղի են ունեցել Աֆրինի Բուրսեյա և Դարմըք լեռների միջև ընկած տարածքում: Նախօրեին էլ Աֆրինում Թուրքիայի բանակը կորուստներ էր տվել: Քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել էր 2 թուրք զինվոր:

 

Լրահոս

Դիտել ավելին